ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները սենատորներին նախազգուշացրել են, որ Իրանը կարող է միջուկային զենքի արտադրման համար բավականաչափ նյութ արտադրել երկու ամսում:

Ինչպես հայտնում է Politico պարբերականը, վարչակազմի ներկայացուցիչներն այդպիսով ցանկանում են հարուցել օրենսդիրների մտահոգությունը դիվանագիտական լուծումներ գտնելու պատուհանի փակման մասին:

Տվյալ գնահատականը ներկայացվել Է փակ ճեպազրույցի ընթացքում: Սենատորներից մեկը, ինչպես գրում Է պարբերականը, այդ գնահատականը համարել Է «սթափեցնող եւ ցնցող»:

Սակայն, ընդհանուր առմամբ, օրենսդիրները համակարծիք չեն նպատակին հասնելու լավագույն եղանակի հարցում: Դեմոկրատներից շատերը կոչ են անում վերականգնել 2015 թվականին կնքված միջուկային գործարքը:

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը վերսկսվել Է Վիեննայում փետրվարի 8-ին, սակայն համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստ դեռ չի եղել:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն