2016թ.-ի քառօրյա պատերազմի ընթացքում իրականում ունեցել ենք 75 զոհ, ի տարբերություն այս պատերազմի, զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով, թե ինչու էին երեկ կառավարության հետ հարցուպատասխանին անդրադառնում ապրիլյան պատերազմի զոհերի թվին:

«Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակահատվածում տարբեր ուժեր հետևողականորեն փորձում էին ծանրացնել իրավիճակը. անընդհատ ներկայցվում էր ՝ 100-ից ավելի զոհեր որակումը, որը իրականության հետ որևէ համապատասխանություն չուներ:  Շահարկվում էր, շրջանառվում էր իրականության հետ աղերս չունեցող տեղեկություն, թե այդ ժամանակահատվածում զոհերի թիվը 100 է եղել: Այս պատերազմի վերաբերյալ իշխանության տարբեր դեմքեր փորձում են հասականալ՝ ինչու են տարբեր թվեր շրջանառվում. իշխանության նկատմամբ վստահություն չկա, տարբեր մարմիների կողմից ներկայացվող տեղեկատվությունը այնքան ժամանակ դեռևս հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել՝ անուն-ազգանուններով: Երեկ հնչեց ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող կեղծ տեղակատվություն այլ նրա  ընտանիքին վերագրվող, թե 7000 թիվ է հնչել, բայց նման բան չի եղել. հնչել 4750 թիվ »,-ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ զոհերի թվի ցավոտ թեմային չէր անդրադառնա, եթե երեկ մանիպուլյացիոն հայտարություններ չհնչեին:

«Անհրաժեշտություն կա, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները հրապարակվեն, որոնք իրենց հետևից կարող են փակել այն բոլոր թեմաները, որոնք առաջացել են», - նշեց Աբրահամյանը: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն