Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը՝ Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Դարիգա Նազարբաեւան պետք է հրաժարական տա։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Այդոն Սարիմը։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված, նա, որպես մարդ եւ քաղաքացի պետք է հրաժարական տա։ Այս իրավիճակը կապում են նրա անվան հետ եւ նրա հրաժարականը ճիշտ քայլ կլիներ»,- КазТАГ-ի փոխանցմամբ՝ ասել է Սարիմը։

Նշենք, որ Դարիգա Նազարբաեւան խորհրդարանում չի երևացել անկարգությունների սկզբից սկսած։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա վարակվել է կորոնավիրուսով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն