Երեկ եմ վերադարձել Սյունիքից, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն արդեն մոտ մեկ շաբաթ է հյուսիս և հարավ ուղղություններով շրջում էին Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Ինչին ես ականտես եղա Սյունիքում, շատ հակասական, երկու իրարամերժ տպավորություն թողեց. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե 14 օր է թշնամին մեր պետական սահմանին է և մենք գործուն քայլեր չենք ձեռնարկում նրանց ելման դիրքեր ետ շպրտելու ուղղությամբ:

«Ես Սյունիքում տեսա իր հողին ու ջրին կառչած, իրականում բահով ու եղանով իր հայրենիքի յուրաքանչյուր թիզը պաշտպանող ու մաքառող, բայց թշնամու դեմ միայնակ կանգնած շինականի, մյուս կողմից տեսա պետության չգոյություն, որովետև պետության վախճան՝ այն, ինչ ասել է բառի ուղիղ իմաստով, այսօր մենք տեսնում ենք Սյունիքում: Ի համեմատություն հակառակորդի՝ մեր դիրքերը ստրատեգիական առումով ավելի վատթար վիճակում են, քան հակառակորդինը, որը չգիտես ինչպես ռազմավարական նշանակության բարձրունքներն, որոնք ավելի բարձրադիր են և ավելի հարմար են հակառակորդի վրա ճնշում բանեցնելու՝ կախարդական փայտիկով հայտվել են թշնամու ձեռքում: Այս պահին նրանք ինտենսիվորեն կահավորվում են դիրքերը, հակառակորդը դիրքավորվում և ամրանում է իսկ դա նշանակում է, որ նա մտադրություն չունի այդ տարածքներից դուրս գալու»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե եղել են միջադեպեր, ձեռնամարտի տեսարաններ, խնդիրն այն է, որ իշխանությունը թույլ չի տալիս, որ բանակն իր գործառույթներին անցնի և ահաբեկիչներին ետ շպրտի, Գալստյանը պատասխանեց, որ պետության ամենակարևոր արտաքին գործառույթը դա պետության սահմանների պաշտպանությունն է. «Մեր համայնքապետերը, որոնք այսօր միայնակ կանգնած են թշնամուն դեմ դիմաց և իրենք են բանակցողներն, իրեն են իրենց իրավունքների պաշտպանը, իրենք են պետության անունից հանդես եկողներն՝ առանց որևիցե համապատասխան լիազորության այս տեսանկյունից, երբ մենք հարցին նայում ենք՝ այո պետությունը ի սպառ բացակայում: Երևանում կտեսնեք լիքը ոստիկանական խմբեր, պետության ռեպռեսիվ մեխանիզմն ամեն օր մեր մաշկի վրա ենք զգում, իսկ հայրենիքի սահմանների հարյուրավոր կիլոմետրեր լրիվ անպաշտպան բարձիթողի վիճակում է:

Հարցին, թե ի՞նչ կլիներ եթե Խոզնավարում, Վերիշենում հովիվները թշնամուն չտեսնեին, նրանք նույնիսկ փորձել են սպառնալ, ադրբեջաներեն են խոսել, Գալստյանը նշեց. «Պետությունը մարդկային օրգանիզմի նման է, որպեսզի մեր մարմինը շարժվի, պետք է ուղեղի բնականոն գործառույթ: Այսօր մեր պետության ուղեղը՝ հանձինս մեր իշխանությունների, կաթվածահար վիճակում է: Դրա համար մեր իշխանությունը դաունի համախտանիշով դրսևորված հիվանդի տեսք ունի, բոլոր վերջույթները անդամալույծ են, իսկ սահմանը մեր պետական օրգանիզմի վերջույթներն են, սահմանը պետք է լինի անառիկ, պաշտպանված, ամուր, որպեսզի պետությունը արդյունավետ գործառի»:

Մանրամասները՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն