Քիմ Քարդաշյանը դարձել է Vogue-ի մարտ ամսվա համարի հերոսուհին
Քիմ Քարդաշյանը դարձել է ամերիկյան Vogue ամսագրի մարտ ամսվա նոր համարի հերոսուհին։ Շապիկին Loewe բրենդի զգեստով է։ Այլ նկարների համար Քիմը կրել է Balenciaga-ի, Rick Owens-ի, Valentino-ի և Alaïa-ի հավաքածուները, ինչպես նաև հագել իր Skims ապրանքանիշի կոմբինեզոնները:
Համարում Քիմը պատմել է կարիերայի և սեփական ոճի կայացման, ինչպես նաև Քանյե Ուեսթից բաժանվելու մասին։ Քիմի խոսքով՝ ռեփերից բաժանվելը մեծավ մասամբ ինքն իրեն գտնելու փորձ է։
«Ես շատ երկար եմ ապրել ուրիշների երջանկության համար։ Ես կարծում եմ՝ երկու տարի առաջ ես որոշեցի, որ ժամանակն է դառնալ երջանիկ։ Եվ դա, իրոք, լավ է։ Նույնիսկ եթե դա իմ ամուսնալուծության պատճառն է դարձել, կարծում եմ, որ դա կարևոր է ինքս ինձ հետ ազնիվ լինելու տեսանկյունից։ Այդ հանգամանքն ինձ ստիպում է երջանիկ լինել, և ես ընտրեցի ինձ»,- պատմել է Քիմը։
Armeniatoday.news