Առնվազն մեկ մարդ Է զոհվել փետրվարի 10-ին Մոգադիշոյի բանուկ խաչմերուկում՝ նախագահական պալատի անմիջական մերձակայքում տեղի ունեցած պայթյունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Anadolu-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանությանը:

Հարձակում Է կատարվել ընտրողների խմբի վրա, որոնք ավտոբուսով վերադառնում Էին ընտրական տեղամասից, հայտարարել Է ոստիկանության սպա Աբդիֆաթահ Հասանը: Նրա խոսքով՝ գործել Է մահապարտ-ահաբեկիչ:

Մինչդեռ Սոմալիի սոցիալական ցանցերում հայտնվել Է տեղեկատվություն վեց մարդու մահվան եւ ութ վիրավորների մասին: Սոմալիում տեղի են ունենում խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ: Միաժամանակ փետրվարի 10-ի առավոտյան Սոմալիի հյուսիս - արեւելքի Բոսասո քաղաքում պայթյուն Է տեղի ունեցել առեւտրական կենտրոնի սրճարաններից մեկում: Ինչպես հայտնել Է Սինհուա գործակալությունը, զոհվել Է չորս մարդ, եւս յոթը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն