Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք․ Հարությունյանը հասկացավ մեր իրավիճակը․ Չեն
Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Նա հավաքեց վերջին դոլարները՝ դասերի համար վճարելու համար:
Ռաֆայելը հասկացավ իրավիճակը և իր բարի սրտի շնորհիվ շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Նա ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին:
Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- մեջբերում է Չենին TASS-ը:
ArmSport.am