ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի զրույցի մասին խոսք ներկայում չկա, բայց հեռախոսազանգը կարող Է օպերատիվ կերպով հայտնվել Ռուսաստանի ղեկավարի գրաֆիկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է լրագրողներին:

«Առայժմ այդ մասին խոսք չկա: Ավելի ստույգ, ինչ վերաբերում Է Բայդենին, ես նույն բանը կասեի, ինչ ասել եմ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնի հետ զրույցի մասին: Այսինքն՝ նախագահները կարող են խիստ օպերատիվորեն որոշել հեռախոսով կապվել: Առայժմ ստույգ ամսաթիվ չկա, բայց կարող Է բավական օպերատիվ կերպով հայտնվել նախագահի գրաֆիկում»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն