Ես երբեք չէի մտածի, որ երբևէ պիտի ստիպված լինեմ Եվրոպական միության պատվիրակության երևանյան գրասենյակի առջև մասնակցելու ժողովրդավարական արժեքների պահպանման կամ պաշտպանության համար կազմակերպված բողոք-հավաքին։ Այս մասին քիչ առաջ ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու, դրանց վրա աչք փակելու դեմ:

«Ինքս լինելով ժողովրդավարական արժեքների ջատագով, երբևէ չէի մտածի , որ դեսպանին անձամբ եմ ստիպված լինելու հորդորել, որ դեսպանը իր գործառույթները պատշաճ կատարի։ Նա պիտի լինի իր իսկ ղեկավարած կառույցի դավանանքների պաշտպանը, նա պիտի լինի այնտեղ ,որտեղ որ խախտվել է օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները ու ոտնահարվում են, պարզապես ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները։ Այսօր այն, ինչ ունենք մենք Հայստանում, դա ընդհանրապես որեւէ կապ չունի ժողովրդավարության ու դրա արժեքների հետ։ Սա ես անվանում եմ կոյուղային ժողովրդավարություն»,- հավելեց Կրպեյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն