Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։

Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն