Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման Ալիևի գործողությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ջանքեր գործադրել հայկական պատմությունը ոչնչացնելու ուղղությամբ, թեպետ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը՝ հայկական մշակութային և կրոնական օբյեկտների պղծման կամ ոչնչացման անթույլատրելիության մասին:

«Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի նրա գործողությունները և պատասխանատվության ենթարկի այդ աղաղակող խախտումների համար»,- գրել է կոնգրեսականը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն