Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի 1-ին մրցաշարում այսօր ավարտվեց խմբային փուլը:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր կայացած 6-րդ տուրի պարտիայում արդեն 21-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Մեր հայրենակիցը վաստակեց 4,5 միավոր և իր` C խմբում, գրավեց 1-ին հորիզոնականը:

Լևոն Արոնյանը մտավ կիսաեզափակիչ, որտեղ կհանդիպի D խմբի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ Գրան պրիի մրցումներում առաջին երկու տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն