Սիրելի՛ ընկերներ, 

Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն դադարեցրել եմ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի իմ լիազորությունները:

Ամփոփելով առողջապահության նախարարությունում աշխատանքային գործունեությունս` առաջնահերթ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին. թիմ, որը քրտնաջան և անտրտունջ աշխատում է Հայաստանում առողջապահական համակարգի կայուն ու համաչափ զարգացման, որակյալ ու մատչելի բուժօգնություն և բուժսպասարկում ապահովելու համար, ինչպես նաև բազմաթիվ աննախադեպ ծրագրերի ու գաղափարների իրագործման համար։

Չեմ ցանկանում շատ խոսել անցած տարիների ձեռբերումների ու դժվարությունների մասին։ Թիմի աշխատանքի շոշափելի արդյունքները տեսանելի են ու կշարունակեն լինել հետագայում, երբ Հայաստանը կունենա վերակառուցված և առավել բարեփոխված առողջապահություն։

Ի սրտե հաջողություններ եմ մաղթում արդեն նախկին, բայց իմ շատ սիրելի թիմին:

Երևան քաղաքի ավագանու 08.02.2022 նիստի արդյունքներով ընտրվել եմ Երևանի քաղաքապետի տեղակալ։ 

Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի ավագանու անդամներին վստահության և հնարավորության համար: 

Հ.Գ. երկու օր է ֆիզիկապես չէի հասցնում այս գրառումը կատարել:

ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն