«Հրապարակ». Հեռուստաեթերում մնալու են հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները
Մենք դեռեւս փետրվարի 1-ին գրել էինք, որ մոտ օրերս «Արմնյուզի» հեռարձակումն անջատվելու է, եւ հեռուստատեսային այս սլոթի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Ընտրություններից հետո այս հեռուստաընկերությունն ու «Քառյակ մեդիային» պատկանող մյուս լրատվամիջոցները` Tert.am կայքը եւ ArmNews ռադիոն, աշխատում էին խիստ պասիվ ռեժիմով: Սեփականատերերը փորձում էին գնորդ գտնել, սակայն այդ փորձերը ձախողվել են: Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Ցավոք սրտի, մի կայացած հեռուստաընկերություն դադարեց գործելուց, եւ հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները:
Hraparak.am