Հայաստանում աշխատավարձերի վճարումն ամբողջությամբ կիրականացվի անկանխիկ եղանակով
Հայաստանում աշխատավարձերի վճարումն ամբողջությամբ կիրականացվի անկանխիկ եղանակով, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝
«Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով»։
Նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»։
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձ չվճարելու համար նախատեսված է պատասխանատվություն։
hy.armradio.am