Արցախի ՄԻՊ-ն այցելել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին
Փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը։
«Այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։ Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը:
Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանը իրավասու մարմիններին ներայացնելու է առաջարկություններ»,- նշված է հաղորդագրությունում։
1in.am