ԱՄՆ կրոնական ազատությունների հարցերի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների վրա եղած հայերեն գրությունները ջնջելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ:

Հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ այդ քայլից: Ադրբեջանի մշակութային վանդալիզմի քաղաքականությունը նորություն չէ բացարձակապես, հետևաբար զարմանալի չէ, որ Բաքուն ձեռնամուխ է եղել պատերազմով օկուպացրած տարածքներում մշակութային վանդալիզմի իրականացմանը, փոձելով ջնջել հայկական հետքը: Այստեղ անկասկած է միջազգային հանրության միջամտության կարևորությունը, քանի որ այլ կերպ հնարավոր չի լինելու կանգնեցնել Ադրբեջանին: Այդ համատեքստում, ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի դիրքորոշումը արժեքավոր է, սակայն անկասկած անբավարար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն