Հայաստանի պատմության թանգարանում 2020 թվականի աշնանը մեկնարկած վերանորոգման աշխատանքները 2022-ին կավարտվեն։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարի թանգարանն իր դռները կբացի այցելուների առաջ։

Երեկ «Ռադիոլուր»-ը անդրադարձել էր թանգարանի փակված լինելուն, լսեր տնօրինությանը, սակայն ԿԳՄՍ նախարարությունը ժամկետների և ֆինանսական միջոցների մասին տեղեկատվություն դեռ չէր փոխանցել։

Այսօր նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է՝ թանգարանի վերանորոգման ողջ աշխատանքները ֆինանսավորվել են պետական բյուջեից, հատկացվել է 327 մլն դրամ։

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հայտնել էր, որ ի սկզբանե աշխատանքներն ավարտելու համար եռամսյա ժամկետ էր սահմանված։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը, սակայն, նշում է՝ պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվում է 2022-ին․

2020 թվականի պատերազմական իրողությունը մի քիչ դանդաղեցրեց  վերանորոգման աշխատանքները, իրավիճակն էր այդպիսին, ժամանակվորապես աշխատանքները դադարեցվեցին։  Պայմանագրով աշխատանքների կատարման վերջնաժամկետը 2022 թվականն է, այս տարի թանգարանը կբացվի։ Ջերմախոնավային համակարգերի տեղատրում, կաթսայատուն կառուցելը, առանձին օդափոխության համակարգեր անցկացնելը հուշարձան շենքի մեջ չի կարող 3 ամիս տևել։ Դա ոչ մի ձևով տրամաբանության մեջ չէ։ Հին շենքի հետ գործ ունենք, անընդհատ ծագում են նոր խնիրներ ու չի կարող կապիտալ շինարարությունը 3 ամիս տևել։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն