Հայաստանի ազգային հավաքականի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները
«Տրանսֆերմարկետ» պարբերականը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստների տասնյակը։ Նախորդ տարվա համեմատ թոփ-10-ում էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ավելի շատ դրական միտում ունեն։ Ավելի ստույգ 2021 թվականի վերջում Հայաստանի ազգային հավաքականի մասնավորապես երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները շոշափելիրոեն ավելացան։ Խոսքը վերաբերվում կիսապաշտպաններ Վահան Բիշախչանին և Էդուրդ Սպերցյանին։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կտրում աճեց ավելանալով միանգամից երեք անգամ։ Եթե 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Սպերցյանի տրանսֆերը մեկ միլիոն եվրո էր, ապա այն հիմա կազմում է 3 միլիոն եվրո։ Այս վերելքի արդյունքում «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպանը հայտնվեց Հայաստանի հավաքականի ամենաթանակ ֆուտբոլիստների եռյակում։ Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինիս տրանսֆերը դեկտեմբերին նվազել է 5 միլիոն եվրոյով և հիմա կազմում է 10 միլիոն եվրո։ Երկորդ հորիզոնականում ամերիկյան «Կոլուբոս Քրյուի» ներկայացուցից Լուկաս Սելարայանն է, որի տրանսֆերը 8 միլիոն եվրո է։Սպերցյանի հետ երրորդ հորիզոնականը կիսում է գերմանական «Հոնֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը շարունակում է նվազել։
2020 թվականի ամռանը Ադամյանի տրանսֆերը 5 միլիոն եվրո էր։ Վերջին ամսում Ադամյանի տրանսֆերային արեժքը նվազել է ևս կես միլիոն եվրոյով հասնելով 3 միլիոն եվրոյի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադամյանը վարձականության հիմունքներով տեղափոխվեց բելգիական «Բրյուգե»։ Այս թիմում հայ ֆուտբոլիստը ելույթ կունենք մինչև մրցաշրջանի ավարատը։ Ձեռք բերված պայմանավորվածությամ համաձայն ամռանը «Բրյուգեն» հնարավորություն կունենա գնելու Ադամյանի ամբողջական տրանսֆերը։ Ինչևէ, Կես միլիոն եվրոյով նվազել է նաև «Ռոստովի» կիսապաշտան Խորեն Բայրամյանի տրանսֆերը հասնելով 2 միլիոն եվրոյի։ Մեր ամենաթանակ ֆուտբոլիստներից Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը շարունակում է մնակ 2․5 միլիոն եվրո։ Անդրադառնանք նաև այս տարվա հունվարին Սլովակիայի «Ժիլինայից» լեհական «Պոգոն» տեղափոխված Վահան Բիչախչյանին։ Դեկտեմբերին մեր ֆուտբոլիստի արժեքը ավելացել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։ Բիչախչյանը մոտ է միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող հայաստանցի ֆուտբոլիստների շարքում հայտնվելուն։
Նորամուտի 5 խաղերում Բիչախչյանը արդեն իսկ խփել է 6 գնդակ։ Ընդունենք, որ նոր թիմում 5 խաղում անընդմեջ գոլ խփելը ֆանտաստիկ արդյունք է։ 900 հազար եվրո է նաև ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը։ Ամփոփելով տրանսֆերային վերջին փոփոխությունները հասկանանք թե ովքեր են այս պահին Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստները։ Անդրադառնանք թերևս միլիոն և ավելի տրանսֆերային արժք ունեցող խաղացողներին։ Եվ այսպես, 3 միլիոն տրանսֆերային արժեք ունեցող Սպերցյանին և Ադամյանին հաջորդում է Տիգրան Բարսեղյանը եզրափակելով լավագույն հնգյակը։ 6-7-րդ գորիզոնականները կիսում են Խորեն Բայրամյանն ու «Բոկա Խունյորիս» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեյանը։ Վերջինիս տրանսֆերային արեժքը ևս կազմում է 1.7 միլիոն եվրո։ Վերջին մեկ ամսում Բալեկյանի տրանսֆերը նվազել է 300 հազար եվրոյով։
8-րդ հորիզոնականում է իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Նրա տրանսֆերային արժեքը դեկտեմբերին փոփոխություններ չի կրել և շարունակում է կազմել 1․2 միլիոն եվրո։ Փաստորեն, այսօր Հայաստանի հավաքականում խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներ։ Հավանականությունը մեծ է, որ այս տարի այդ ֆուտբոլիստների թիվը կհասնի 10-ի։ Այս պահին Կամո Հովհաննիսյանը և Վահան Բիչխաչյանը կիսում են 9-10 հորիզոնականները։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքն այս պահին կազմում է 37․8 միլիոն եվրո։ Նախորդ տարի ընդնահուր արժեքը գերացանցում էր 40 միլիոն եվրոն, բայց․․․։ Անկումը մասնավորապես պայմանավորված է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքի նվազելով։
1in.am