«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընթանում է  քննարկում՝ դատական խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ի դեպ, ԲԴԽ նախագահը ԱԺ-ում է Վարդևանյանի հրավերով։

«Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

Yerevan.Today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն