Եթե իշխանությունը իրոք մեղավոր է, հանձնաժողովն էլ կազմվել է՝ բա դուք ինչի՞ համար եք. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին ու նշել, թե իբր այդ հանձնաժողովը միտված է լինելու իշխանության անմեղության ապացուցմանը։
Հազար ներողություն, բայց եթե իշխանությունը իրոք մեղավոր է, հանձնաժողովն էլ կազմվել է՝ բա դուք ինչի՞ համար եք։ Եկեք, մասնակցեք հարցաքննություններին, ստուգեք փաստաթղթերն ու փաստական ապացույցները։ Ապացուցեք։ Բա էլ ինչի՞ համար եք։
Իսկ իրականությունն այն է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով ու հստակ փաստերը տեսնելով՝ դժվար կլիներ նորից մանտրայի պես կրկնել միֆական դավաճանության մասին։
Ու վերջապես․ այս մարդիկ խորհրդարան են եկել, որպեսզի հնարավորություն ունենան ՍԴ-ում վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, նրանց իրենց ունեցվածքն է հետաքրքիր, մենք էլ եկել շեղում ու պատերազմի հանգամանքները քննող ինչ-որ հանձնաժողովից ենք խոսում։
1in.am