Լուկաշենկոն էլ, մյուսն էլ կարող են ձեզ վիրավորել, որովհետև դուխով չեք, բակում ծեծ ուտող եք
Մարդկության պատմության մեջ գուցե այսպիսի իրավիճակ որևէ պետության պարագայում չի եղել։ Որևէ հասարակարգում չի եղել, որ պարտված, երկիրը կործանած իշխանությունը շարունակի կառավարել։ Սա միայն հասարակության ու քաղաքական ուժերի խնդիրը չէ։ Սա հենց այդ իշխանության խնդիրն էլ է։ Անգամ եթե ֆուտբոլի թիմի մարզիչը ձախողում է, պարտվում է, հրաժարական է տալիս ու գնում է, իսկ մեզ մոտ լրիվ մի այլ պատմություն է, ինչպես ասացի։ Այս մասին Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այս իշխանությունները շարունակում են մնալ իշխանության, իսկ Հայաստանը ամեն օր գահավիժում է։ Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանը ամեն օր գահավիժում է, իսկ այս իշխանությունների սանձարձակությունը շարունակում է աճել։ Այս մարդիկ ծիծաղում են, ժպտում են, բայց դա միայն անում են ՀՀ քաղաքացիների դեմ։ Ես շատ լավ եմ հիշում, որ նույն նախկինները Ազգային ժողովի ամբիոնը շատ հաճախ էին օգտագործում Թուրքիային ու Ադրբեջանին պատասխանելու համար, նույն Էդուարդ Շարմազանովը։ Դեռ էդ ժամանակ Հայաստանը խորհրդարանական երկիր էլ չէր, նախագահական էր։ Հիմա այս մարդիկ այդ ամբիոնը միայն օգտագործում են նախկիններին պատասխանելու համար։ Ախր էդ ինչ ինքնավստահությամբ են խոսում։ Ախր դուք դուխով չէ, է, դուք որևէ իմաստով դուխով չեք, դուք պարտված, տապալված իշխանություն եք։ Դուք դրսում որևէ բան չունեք, ի՞նչ մանդատ։ Ձեզ Լուկաշենկոն էլ կարող է քննադատել, մյուսն էլ կարող է քննադատել ու բոլորն էլ կարող են քննադատել, վիրավորել, որովհետև դուք իրականում դուխով չեք։ Դուխովը դրսում իրեն դուխով պահողն է։ Եթե դու բակում ծեծ ես ուտում, բայց գնում ես տունը ու քեզ դուխով ես պահում, դու հաստատ դուխով չես։ Դու ինքնախաբեության մեջ գտնվող կերպար ես»,- ասաց նա։
Hraparak.am