Ընկեր ջան, դու քուչի ժուռնալիստ չես, երկրի առաջնորդ ես, երբ հարց են տալիս, պետք է պատասխանես․ Ադիբեկյան
Ալիևն ու Փաշինյանը ոնց որ մի խնձոր լինեն մեջտեղից կիսած։ Երկուսն էլ կոմպլեքսավորված են ու փորձում են ինքնահաստատվել այն մարդկանց հաշվին, որոնց իբրև թե հաղթել են։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
«Փաշինյանը ինքն էլ չի հավատում որ ինքը վարչապետ է։ Ուշադրություն դարձեք, երբ իրենք անհարմար հարց են տալիս, որպես ինֆորմացիայի տիրապետող անձ, «Эллочка-людоечка»-ի նման է դառնում։ Ընկեր ջան, դու քուչի ժուռնալիստ չես, դեղին թերթի գլխավոր խմբագիր չես, երկրի առաջնորդ ես և երբ քեզ հարց են տալիս, պետք է պատասխանես, կապ չունի, թե ինչ է արել մինչ այդ Սերժ Սարգսյանը, հասկանո՞ւմ ես»,- ասաց Ադիբեկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Yerevan.Today