Ջհանգիրյանն ասեց, որ լավ կլինի ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռուբեն Վարդազարյան
«Պարոն Ջհանգիրյանի հետ խոսելուց ինքն ասել է, որ լավ կլինի, ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Անդրադառնալով Ալեքսանդր Ազարյանի՝ դատավորների միության նախագահ ընտրվելուն՝ Ազարյանը նշեց. «Դատավորների միության ժողովի ընթացքում պարոն Ազարյանին Միության նախագահ ընտրելն ինձ հույս է տալիս, որ համակարգում կան մարդիկ, որոնք որ չեն կոտրվում, չեն ճնշվում, չեն վախենում և պայքարում են և՛ դատական իշխանության, և՛ իրենց իրավունքների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Armeniatoday.news