Փաշինյանի բրենդը կապիտուլյացիան և երիտասարդ տղաների մահն է․ Գագիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանի բրենդը կապիտուլյացիան և երիտասարդ տղաների մահն է, ահավոր արտագաղթն ու մեր պետության, ժողովրդի ստորացումն է։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ի բրենդը ժողովրդավարությունն է։
«Պատմությունը յուրաքանչյուր գործչի ինչ-որ անուններ է տալիս, օրինակ՝ Դավիթ Անհաղթ, Պետրոս Գետադարձ, սրան ասելու են Նիկոլ Դավաճան, ու այդպես է մնալու, նա իր անունը արդեն ստացել է»,-ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Yerevan.Today