Նշելով այն՝ մենք կանանց ու աղջիկներին հորդորում ենք, ի հեճուկս կարծրատիպերի և գենդերային կանխակալությունը, հետամուտ լինել գիտնական դառնալու իրենց երազանքներին։ 

Օրվա կապակցությամբ ուզում ենք ներկայացնել Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի ուսանողներից մեկին՝ Սոնա Չիթչյանին, որը Միչիգանի նահանգային համալսարանում մագիստրոսական ծրագրով աստղագիտություն է ուսումնասիրում։ Ֆիզիկայի նկատմամբ սերը Սոնան զգացել էր դեռ 7-րդ դասարանում, երբ սկսել էր մաթեմատիկայի ու ֆիզիկայի օգնությամբ բացատրել ու բնութագրել բնական երևույթները։ Հաջորդիվ Սոնան ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։ 

Բնական գիտությունների նկատմամբ սերն էլ  Սոնային տարավ Միացյալ Նահանգներ, որտեղ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի շնորհիվ նա կարողացավ հետամուտ լինել իր երազանքների իրականացմանը։ Ուսումնառությունն ավարտելուց հետո Սոնան մտադիր է Հայաստանում հիմնել տիեզերական հետազոտությունների կենտրոն։ 

Եկե՛ք հաջողություն ու մեծամեծ գիտական ձեռքբերումներ մաղթենք Սոնային։ 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն