Փորձարկվելու են Երևանի էլեկտրաշչակները
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝
- Արգիշտի 1,
- Պարոնյան փողոց 40,
- Տերյան փողոց 72,
- Տերյան փողոց 44:
Երևանի քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար:
1Lurer.am