Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության «ալբանացման», հայակական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի շուրջ Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արգամ Այվազյանի հետ։

Հայաստանի կողմից ադբեջանական հուշարձանների ոչնչացումը հերթական զեղծարար հայտարարությունն է Ադրբեջանի կողմից, նշեց մշակութաբանը։

«ԽՍՀՄ սկզբանավորման շրջանում՝ 20-30-ականներին, ոչնչացվել են ոչ միայն «ադրբեջանական» մշակույթին վերաբերող փոքր մզկիթներ, այլև հայկական մի շարք եկեղեցիներ։ Դա պայմանավորված էր խորհրդային իշխանությունների կրոնական քաղաքականությամբ։ Ասել, որ բնականորեն են ոչնչացվել այդ կոթողներն, ամենևին այդպես չէ։

Երկրորդը՝ Հայաստանի տարածքում եղած մուսուլմանական հուշարձանները ադրբեջանիցները շատ մեծ հաջողությամբ համարել են, իբր թե, ադրբեջանական մշակույթին վերաբերող։ Դա զեղծարարություն է»,-նշեց ազգագրագետը՝ հավելելով, որ Երևանում առկա պարսկական մզկիթը (խմբ. ՝ «Կապույտ» մզկիթը), Արգավանդում 14-րդ դարի մոնղոլ-թաթարական արվեստի դամբարանը պետական ցուցակներում կան, պահպանվում են պետության կողմից։

«Ինչ վերաբերում է նրանց մշակույթի նախարարության հայտարարությանը՝ հանձնաժողով կազմելու վերաբերյալ, ապա իրենց մշակույթի նախարարին պետք է հիշեցնել, որ 1998-2006թթ-ին Նախիջևանի տարածքում պետականորեն վանդալիզմի ենթարկեցին հայկական մոտ 27 հազարի հասնող մշակութային հուշարձաններ։ Ուր էին իրենց նախարարը, նախարարությունը, որ պետականորեն այդպիսի վանդալիզմ էր իրագործվում»,-նշեց Այվազյանը։

Ըստ նրա՝ Նախիջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ն, եվրոպական կառույցները մի քանի հանձնաժողովներ են ստեղծել Նախիջևան մեկնելու համար, սակայն Ադրբեջանն արգելք հանդիսացավ և ՅՈւՆԵՍԿՕ-ն այդպես էլ հնարավորություն չունեցավ այցելելու։

«Մեկ բան հստակ է, ՅՈւՆԵՍԿՕ-ն կաշառված է Ադրբեջանի կողմից. դա փաստ է։ Նախիջևանյան հուշարձանների կապված ոչ մի միջոցառում չցանկացավ կազմակերպել։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը այդ կազմակերպության անդամ են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամները պարտվորվածություն ունեն պահպանել իրենց տարածքներում գտնվող այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունները, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն մինչ այսօր պատասխանատվության չի ենթարկել Ադրբեջանին։ Օրինական կլիներ անգամ, որ, ըստ օրենսդրության, Ադրբեջանին հեռացնեին այդ կազմակերպությունից։ Բայց չի անում, իսկ չի անում, քանի որ կաշառված է Ադրբեջանի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին երկու նախագահները կաշառվել են Ադրբեջանի կողմից, բնականաբար, Հայաստանի բողոքներին էլ տեղ չեն տվել ցայսօր»,-նշեց հայագետը։

Անդրադառնալով Արցախի մշակութային կոթողների «ալբանիզացիային», Այվազյանը նշեց. «Ադրբեջանն իր այդ քայլով «ոտքի տեղ է պնդում», քանի որ Հայաստան, հայությունն անցած տարիներին ընդհանրապես չկարողացան միջազգային որևէ կազմակերպության միջոցով ազդել Ադրբեջանի վրա։ Նրանք պատասխանատվության չենթարկվելով՝ այսպիսի հարցեր են առաջ քաշում։ Շատ կազմակերպությունների համար դա կարևոր էլ չէ, համարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Չնայած նրան, որ հայկական մշակութային ժառանագությունը նաև միջազգային մեծ մշակութային ժառանգության մասն է։ Ցավով պետք է շեշտեմ, որ միշտ չէ, կամ եզակի է, որ միջազգային կազմեկրպությունները սատար են լիում որևէ երկրի մշակութային ժառանգության պահպանմանը»։ Ըստ գիտնականի՝ դա նաև Հայաստանի գիտական, քաղաքական, դիվանագիտակաան մտքի ոչ այնքան ակտիվ գործունեության պատճառով է։

«Սա է հիմքեր տալիս, որ Ադրբեջանն իր ցանկացած կեղծիք ներկայացնի միջազգային հանրությանը։ 15-20 տարվա ընթացքում գործում է «Իլհամ Ալիև»-ի անվան հիմնադրամը և այլ հիմնադրամներ, որտեղ նրանք տարբեր լեզուներով հրատարակում են հակահայկական, հակագիտական գրքեր և մեծ տպաքանակներով բաժանում են աշխարհի գիտական, քաղաքական, դիվանագիտական կազմակերպություներին։ Հայաստանը զրկված է կամ ոչինչ չի անում։ Բանական է, որ եթե չենք բողոքում, իհարկե, Ադրբեջանն իր թշնմական, հակամշակութային ծրագրերը ձգտում է իրականացնել»,-նշեց Այվազյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի որոշմամբ ստեղծվել է հայկական հուշարձանների ալբանացման աշխատանքային խումբ` «հայերի կողմից Ալբանական կրոնական տաճարների վրա արված կեղծ գրությունները վերացնելու նպատակով ստեղծվել է փորձագետների աշխատանքային խումբ, որոնք գիտեն Ալբանական պատմությունն ու ճարտարապետությունը»,-նշված է հայտարարության մեջ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն