ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների հետ։ Նրանցից ոչ մեկը չի արժանացել նրա ընդունելությանը: Իսկ երբ նախարարի հետ ճշտելու հարցեր են ունենում, նրանց զանգերին պատասխանում են ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված ջահել խորհրդական-օգնականներն ու տեղեկացնում, որ նախարարը չի կարող նրանց հետ խոսել կամ ընդունել, առաջարկում են իրենց հետ քննարկել հարցը։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին հարցրինք՝ Միրզոյանը նախարար նշանակվելուց ի վեր դեսպաններին երբեւէ ընդունե՞լ է, եւ նրանց հետ կոմունիկացիան ի՞նչ տարբերակով է ապահովվում։

Խոսնակը փոխանցեց․ «ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, ամենօրյա կապի մեջ է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված մեր դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ եւ համապատասխան հանձնարարականներ է տալիս թե՛ անձնական հանդիպումների, թե՛ հեռախոսային կապի, թե՛ այցերի եւ թե՛ դեսպանահավաքի միջոցով, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ»։ Խնդրեցինք հստակեցնել՝ որեւէ դեսպանի անհատապես ընդուն՞լ է նախարարը, ասաց՝ մշտապես։ Կոնկրետ օրինա՞կ՝ վերջին անգամ երբ եւ որ դեսպանին է հանդիպել, խոսնակը չնշեց. «Ես Ձեր հարցերին պատասխանեցի հստակ»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն