Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ վերջնանպատակ է եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։

«Սա մեր վերջնանպատական է։ Այլ հարց է, որ Ադրբեջանն ինքն այլ պատկերացում ունի, ուզում է, որպեսզի մենք լքենք Արցախը։ Հետևաբար պետք է աշխատել այդ խաղաղության պայմանագրի կյանքի կոչման համար, բայց ոչ Ադրբեջանի տեսանկյունից»,-նշեց Բաբայանը հավելելով, որ, այնուհանդերձ, Հայաստանի այդ մտադրություններն Ադրբեջանը տորպեդահարելու է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն