Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ուղիղ ռազմական բախումը կարծես թե անխուսափելի է,եթե իհարկ է հակամարտող կողմերը վերջին պահին «զադնի» չտան։

Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ ։

Պարզ է ,որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։ 

Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե այնուամենայնիվ Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեր մոտ։

Այսինքն Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։

Ինչու՞։

Շատ պարզ պատասխան։

1֊Թուրքիան ՆԱՏՕ ի անդամ է և բազմիցս հայտարարել է ,որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական արևմուտքի  հակառուսական քայլերին։

2֊Ռուսուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք֊ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ,քանզի ըստ իրենց հաշվարկների մինչև ռուսները և ամերիկա֊եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ ,սրանք «մուղամով» փորձ կանեն հարվածել հայ֊արցախյան ուղղությամբ։

Այստեղից մի պարզունակ եզրակացություն,եթե փաշինյնանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ  (մնացած  հատկություններից իրենք իսպառ զրկված են,դա արդեն պարզ է) ապա պետք է դադար տան բոլոր հակահայական և ապազգային «զիլիբիլիներին» թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստավեն ամենավատ տարածաշրջանային սցենարների»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն