Նիկոլ Փաշինյանը քվեարկեց հանուն պետության և ժողովրդի ապագայի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ընտրության էր եկել ընտանիքի անդամների հետ՝ Աննա Հակոբյանի, Մարիամի, Շուշանի, Արփիի և Աշոտի:
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, դրսում սելֆի արեց իրեն մոտեցած մի երեխայի հետ:
«Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման». այսպես էր սոցիալական ցանցերում իր քվեարկության մասին տեսանյութը վերնագրել Փաշինյանը: