Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու դժվար որոշում է կայացրել: Նա վստահեցրել է հայրենակիցներին, որ այսուհետ ևս ջանք չի խնայի հանուն հայրենիքի և իր կուտակած փորձը կփոխանցի ապագա առաջնորդներին՝ փոխանցում է РИА Новости-ն:

Բերդիմուհամեդովը նշել է, որ երկրի զարգացման նոր փուլում պետական կառավարման համար պետք է հնարավորություն տալ երիտասարդ ղեկավարներին:

Նրա խոսքով՝ այդ երիտասարդները պետք է կրթված լինեն հոգևոր միջավայրում և արդիականության բարձր պահանջներին համապատասխան:

Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 12-ին:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն