Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը 1 ժամ 40 րոպե խոսել են հեռախոսով
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 40 րոպե։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Agence France-Presse-ին։
Նշվում է, որ Մակրոնը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Պուտինի հետ՝ փորձելով թուլացնել ռուս-ուկրաինական ճգնաժամի աճող լարվածությունը։
Hraparak.am