Ֆրանսիայում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Փարիզի՝ միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Առնո Նգաչայի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես հայ-ֆրանսիական հարաբերություններին, այնպես էլ Փարիզում բնակվող հայերին առնչվող հարցեր։

Պաշտոնական հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Փարիզի Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցի, ծանոթացել եկեղեցու հարուստ պատմությանը, վերանորոգման արդյունքներին:

Եկեղեցին իր հեղինակությամբ և ավանդույթներով զորավոր ներկայություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ֆրանսիայի կյանքում։

Գլխավոր հանձնակատարն օրն ամփոփել է՝ պատասխանելով ֆրանսահայ լրատվամիջոցների հարցերին և հանդիպելով համայնքի որոշ մշակութային գործիչների հետ։




1Lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն