Արման Բաբաջանյանը հաղորդել է իր մեքենայի վրա կրակելու փաստի մասին
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնել է իր մեքենայի վրա կրակելու մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա հրապարակել է մեքենայի վնասված դիմապակու լուսանկարը՝ գրելով. «Կրակել են ավտոմեքենայիս վրա: Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»:
Բաբաջանյանը խոստացել է այլ մանրամասներ հաղորդել ավելի ուշ: