Նոյեմբերի 9-ից հետո դաշնակիցների՝ մասնավորապես ՌԴ-ի հետ պետք է աշխատեին գրագետ, որ չհայտնվեինք ավելի խոցելի վիճակում, քան կարող էինք. Հայկ Մամիջանյան
Տարոն Մարգարյանի՝ Երևան համայնքի պարագայում աշխատանքը հնարավորություն կտա տնտեսության և պետականաշինության լայն հորիզոններ բացել։ Մեր ցուցակը չի ավարտվում երկու համարով մենք ունիվերսալ դեղին թղթիկներով «սիվիներովների» նման չենք, որ գանք, ասենք՝ սա ունիվերսալ քաղաքական գործիչ է: Այս մասին Առաջին ալիքով Պետրոս Ղազարյանի հետ հաղորդման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ ՀՀԿ երիտասարդության կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով, հարցին, թե Տարոն Մարգարյանը զբաղեցնում է «Պատիվ ունեմ» դաշինքի երկրորդ համարը, սակայն վերջին ամիսներին որևէ տեսակետ չի արտահայտել:
«Երբ 2018-ին եղել է իշխանափոխություն, Արմեն Գրիգորյանը մտել է կապիտուլյանտի կաբինետ ասել՝ ի՞նչ է լինելու իմ պաշտոնը, ասել է՝ ես ուզում եմ գնալ Էկոնոմիկայի նախարար, պատասխան է ստացել՝ չէ, դա Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանի հաստիքն է, ասել է՝ դե լավ, ուրեմն կգնամ անվտանգության խորհուրդի քարտուղար․ սա կարող են հաստատել բավական մեծ թվով մարդիկ: Հիմա մենք ունիվերսալ «սալդատներ» չենք ստեղծում, որ մեր ցուցակում յուրաքանչյուր մարդ կարողանա ծածկել և՛ անվտանգային, և՛ միջազգային, տնտեսական խնդիրները և այլն: Պետք չէ, յուրաքանչյուր ցուցակի անդամից պահանջել, որ մասնագետ լինի ամբողջ ոլորտում»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե համագումարին Սերժ Սարգսյանը հնչեցրել է միտք, որ անցյալին վերադարձ չի լինելու, դա ի՞նչ է նշանակում, Մամիջանյանը պատասխանեց, որ դա նշանակում է, որ բոլոր այն արատավոր բարքերը, այն, ինչն արել են իրենց որոշ նախկին կուսակցականներ, այս կամ այն հաստատված և ոչ հաստատված հովանավորչական գործունեություններ, ինչպես նաև քավոր –սանիկ, քույր-եղբայր բարեկամներն են պետական համակարգում չեն լինելու:
Դիտարկմանը, թե մեր երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առջև՝ կապված անվտանգային խնդիրների հետ, ո՞նց եք տեսնում այդ խնդիրների լուծումն, Մամիջանյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին կնքված խայտառակ փաստաթղթից հետո կային ահռելի քանակությամբ հնարավորություններ, որոնք չեն օգտագործվել։
«Ադրբեջանի բաղձալի տրանսպորտային հանգույցները պիտի փոխկապակցված լիներ գերիների և հայանպաստ խնդիրների հետ, դաշնակիցների՝ մասնավորապես Ռուսաստանի հետ, պետք է աշխատեին գրագետ, որ այս կամ այն իրավիճակում չհայտնվես ավելի խոցելի, քան կարող էիր: Ադրբեջանին ափալ- թափալ հողեր հանձնելը նույնպես պետք է օգտագործել հայանպաստ առաջնահերթությունների մեջ»:
Նրա խոսքով՝ սխալ բանակցությունների արդյունքում մենք ստացել ենք դիվանագիտական խայտառակություն, երբ Նախիջևանի հետ Ադրբեջանի ցամաքային կապը հավասարեցվում է կյանքի ճանապարհ՝ Լաչինի միջանցքի հետ, որը նույնիսկ պայմանագրով ոչ անվտանգային լայնությունը չունի. «Բանակցությունների տարբեր փուլերի ժամանակ ենթադրվում էր, որ, Լաչինի լայնությունը առնվազն պետք է լինի այնքան, որ մի ծայրից մյուսը ծանր տեխնիկա աշխատել չկարողանա, իսկ այս պարագայում դա չունենք: Եվ ամենակարևորն, պետք է ուժեղացվեր սահմանային պաշտպանությունը: Գիտեմ որ սահմանային պաշտպանվող տարածքը շատ մեծացել է, հատկապես է նաև զինվորականության և տեխնիկայի խնդիրներ կան, բայց եթե դու ունես տուն, որն ունի առաջին հարկի պատուհաններ, դու առաջինը վանդակներ կդնես պատուհանին, իսկ այս հանճարները բարձիթողի են արել ամենանեղ հատվածը: Երբ Արմեն Գրիգորյանին հարցնում էիք՝ ինչո՞ւ այդ տարածքը չէր պաշտպանվել, ինչի՞ հսկվող սահմանային կետ չէր, ասում է՝ մեզ ՊՆ-ն նման ինֆորմացիան չէր տվել: Հանեք, ռադ արեք այդ ՊՆ-ն, որ չի կարողանում վերահսկել և քանոնով չափել, թե Սյունիքի որն է ամենահավանական հարձակման ուղղությունը»: