ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի կիսաեզրափակիչի առաջին պարտիայում հաղթել է Լեյնյեր Դոմինգեսին։

Արոնյան-Դոմինգես պարտիան ավարտվել է 41-րդ քայլին, հայ շախմատիստի հաղթանակով, որը խաղում էր սպիտակներով։ Այսպիսով Արոնյանը կարևոր քայլ կատարեց շարքի առաջին մրցաշարի եզրափակիչ. եզրափակիչ դուրս գալու համար նրան բավական է ոչ-ոքի խաղալ երկրորդ պարտիան, որը կանցկացվի այսօր երեկոյան։

Բեռլինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցներ բաժանվել են չորս խմբի։ Արոնյանը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուս Դանիիլ Դուբովը։ Խմբային փուլում շախմատիստներն անցկացրել են վեց տուր։

Հիշեցնենք, որ սա Գրան պրիի երեք մրցաշարերից առաջինն է։ Ընդհանուր առմամբ Գրան պրիում հանդես կգան 24 շախմատիստներ՝ յուրաքանչյուր փուլում 16 մասնակից։

Auroranews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն