Ադրբեջանում ԶՈւ բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել
Ադրբեջանում յուրացման մեղադրանքով ձերբակալվել են ԶՈւ 4 բարձրաստիճան սպաներ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Մասնավորապես, ձերբակալվել են Պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամով Բայրամը, Սերքերների զորամասի ֆինոտդելի պետ Ֆարահիմը, ինչպես նաև Ալիզադե Վյուսալը: Նրանք բոլորը մեղադրվում են յուրացման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության բաժնի պետ Ռաֆայել Խալիլովի ձերբակալության մասին: Վերջինս մեղադրվում է 10 մլն մանաթ յուրացնելու մեջ ։
Armeniatoday.news