Մենք ինչպե՞ս ենք պատրաստ պատերազմին. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մենք ինչպե՞ս ենք պատրաստ պատերազմին։ Կրկին զորահավաքի վրա ենք հույսներս դնում, թե վերջապես անցում ենք կատարելու ռազմական գործողություններին վարձատրության դիմաց մասնակցելու մեթոդին։ Այս մեթոդը աշխարհի կողմից վաղուց է կիրառվում, որին ոմանք ասում են վարձկաններ, ոմանք ասում են պրոֆեսիոնալ բանակի բաղկացուցիչ մաս, ոմանք էլ ասում են պահեստազոր․․․
44-օրյա պատերազմին Թուրքիան և Ադրբեջանը նաև կիրառության մեջ մտցրեցին այլ պետության զինված ուժերի շարքում այլ պետության քաղաքացիների վարձատրության դիմաց ընդգրկված լինելը․․․»:
Hraparak.am