Փաշինյանի «անցած տարվա» կաշան ու նոր երկրաշարժը
Անցած տարի, երբ նույն այս օրը՝ փետրվարի 13 –ին, երկրաշարժ եղավ, Նիկոլ Փաշինյանը 5 անգամ խմբագրել էր երկրաշարժի մասին իր Facebook-յան գրառումը։ Արտակարգ իրավիճակների նախարարության պարտականություններն իր վրա վերցնելով, շտապել էր հայտնել, որ երկրաշարժի էպիկենտրոնը Նուրաբաշեն քաղաքն է եղել, ապա ուղղել է՝ դարձնելով Փարաքար: Սկզբում գրել է, թե ինքնաշեն տնակ է փլուզվել, ապա դարձրել է տուն: Մի խոսքով մի այնպիսի «կաշա էր ստեղծել» , որ հայհոյանքների ու անեծքների տարափով էր ողողվել նրա էջը։ Տուգանելու մասին օրենքն էլ չկար , մարդիկ սրտաբուխ, «ատ դուշի» հայհոյում էին իր էջում։
Այս տարի երկրաշարժից հետո հավանաբար որոշել է ավելի խոհեմաբար վարվել՝ լռել ու կառավարության նիստում հանդես գալ հայտարարությամբ․
«Եկեք մի բան պայմանավորվենք։ «Եթե նույնիսկ փլուզվեր կառավարության շենքը, մենք մեզ երբեք փլուզված չէինք ճանաչի։ Եթե անգամ ցնցվեր նախագահականի ու ազգային ժողովի շենքը, մենք մեզ ցնցված չէինք ճանաչի։ Եթե անգամ շուռ գար աթոռը եվ ես ընկնեի, ես ինձ ընկած չէի համարի։
Եթե մենք այսպես վարվենք, բոլորիդ երաշխավորում եմ, կմնանք մեր տեղերում, մեզ ոչ մի բան չի սասանել ու չի սասանի»։
Պատերազմում պարտված ու պարտությունը չճանաչողները միաբերան կասեն՝ լսում ենք հարգարժան մեծարգո։
Hraparak.am