Վրաստանը ցնցվել է ողջ գիշեր. 3,1 մագնիտուդով յոթ հետցնցում է գրանցվել
Գիշերը Վրաստանի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 3,1 մագնիտուդով վեց հետցնցում, գրում է Sputnik Georgia-ն:
Վրաստանում կիրակի օրը տեղական ժամանակով 22:25-ին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր ցնցումներ են տեղի ունեցել, որոնք զգացվել են նաև Հայաստանում: Երկրի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղից 9 կիլոմետր, իսկ Դմանիսի քաղաքից 25 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ ուժգին ցնցել է Թբիլիսին։
Առաջին ուժեղ հետցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին՝ 4,5 մագնիտուդով։
Այնուհետ ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին հասնելով 3,1 մագնիտուդով, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդով։
hy.armradio.am