Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգը 18-րդն է
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գեղասահքի պարային զույգերի պայքարում գրավել են 18-րդ տեղը ։
Ազատ ծրագրում նրանք հավաքել են 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:
Առաջին տեղը զբաղեցրել են ֆրանսիացի Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը, ովքեր սահմանել են նոր համաշխարհային ռեկորդ (226,98, 90,83 + 136,15)։
Ռուսաստանցի գեղասահորդներ Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը դարձել են Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ (220,51 միավոր, 88,85 + 131,66)։
Բրոնզե մեդալներ նվաճել են ամերիկացիներ Մեդիսոն Հաբելը և Զաքարի Դոնոհյուն (218.02, 87.13 + 130.89):
hy.armradio.am