Ուկրաինայում դեռևս հնարավոր պատերազմի վտանգն առկա է։ 

«Հրապարակն» այս առիթով  զրուցել է Ուկրաինայում Հայաստանի Պատվավոր հյուպատոս, Կիևի հայկական  համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսին է վիճակը Ուկրաինայում ապրող հայ համայնքի։

«Խուճապ կա, եվրոպական բոլոր դեսպանատները լքում են երկիրը և  պարզ չի, թե ինչ կլինի, ոնց կլինի, սակայն հայ համայնքում խուճապ չկա։ Խուճապն ընդհանուր Ուկրաինայում է»,- «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում ասաց Նորիկ Գևորգյանը։

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ունեն իրենց դիմած հայ ընտանիքներ, որոնք ուզում են լքել Ուկրաինան։

«Մենք բոլոր հյուպատոսարանների հետ ամեն պահի կապի մեջ ենք, անգամ սահմանամերձ՝ Ռուսաստանին մոտ գտնվող քաղաքաներում ապրող մեր հայրենակիցների հետ ենք զրուցում։ Ոչ ոք չի ուզում լքի երկիրը»,-  ասաց Նարեկ Գևորգյանը։ 

Հյուպատոսը նշեց նաև, որ Ուկրաինայում գտնվող հայկական հյուպատոսարանների աշխատանքները ընթանում են բնականոն հունով։

«Վիճակը, բնականաբար, լավ չի, բայց հուսով ենք, որ ոչ մի հարձակում չի լինի, այն էլ 21-րդ դարում՝ լայնածավալ պատերազմ չեմ պատկերացնում տեղի ունենա։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ և լքել երկիրը»,- զրույցի վերջում ասաց Նարեկ Գևորգյանը։

Նարինե Ղուկասյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն