Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռն ընկել է ջուրը
Ինքնաթիռը, որի մեջ գտնվում Էր 7 մարդ, ջուրն Է ընկել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափերի մոտ. փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում: Այդ մասին, հաղորդել Է տեղական WCTI-TV հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները, կիրակի օրը՝ փետրվարի 13-ի ցերեկը, ինքնաթիռն ընկել Է Քարթերեթի օկրուգի առափնյակից դեպի արեւելք 4 մղոն (մոտավորապես 6,5 կիլոմետր) հեռավորության վրա:
Պաշտոնյաների խոսքով՝ օդանավում գտնվում Էին չորս դեռահաս եւ երեք չափահաս, ներառյալ օդաչուն:
Առափնյա պահպանության ծառայությունից հաղորդել են, որ ռադարի Էկրաններից անհետանալուց առաջ ինքնաթիռը թռչելիս տատանվում Էր: Որոնողական աշխատանքներում գործի են դրվել առափնյա պահպանության երկու նավակ, կատեր, ինչպես նաեւ ուղղաթիռ:
Ինքնաթիռի աղետի հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) եւ ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1in.am