Պաշտպանության նախարարությունը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին հերթական նախագիծն է շրջանառության մեջ դրել։

Առաջարկվում է ապրիլի 1-ից հունիսի 30-ն անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ, իսկ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել 136 միավոր տրանսպորտային միջոց։

Նախագծով նախատեսվում է շարժական հավաքներին ներգրավել մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն