Աշխարհի 26 երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում ապրող երիտասարդները խոր դեպրեսիա են ապրել՝ համեմատած այլ երկրների երիտասարդների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

26 երկրներում 99.689 երիտասարդների հետ հարցազրույցի միջոցով անցկացված հետազոտության մեջ երիտասարդների վրա կորոնավիրուսի ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները բացահայտել են, որ ամենածանր դեպրեսիա ունեցող երիտասարդները Թուրքիայինն են:

Հետազոտությունն իրականացրած սոցիոլոգ Սառա Վան դե Վելդեն հայտարարել է, որ Թուրքիայում ուսանողներն արդեն բախվում են ներկայիս քաղաքական անկայունության և անկումային տնտեսական պայմանների հետ։

«Թուրքիան այն երկրների թվում էր, որտեղ կառավարությունը Covid-19-ի ժամանակաշրջանում նվազագույն ֆինանսական օգնություն է տրամադրել իր քաղաքացիներին, և եղել է Եվրոպայում երիտասարդների գործազրկության մակարդակի ամենամեծ աճը գրանցած երկրներից մեկը», - շեշտեց նա։

Հետազոտության մեջ առաջին տեղը զբաղեցրած Թուրքիայից հետո երիտասարդների շրջանում դեպրեսիայի տարածվածությամբ երկրորդ երկիրը Հարավային Աֆրիկան է։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն