Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 7-ից 14-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4780 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 59 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 11 անձ։

Ըստ աղբյուրի՝ 34 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 82-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն