Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունների լարման ֆոնին ցորենի գինը կտրուկ թանկացել է։ 

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg պարբերականը, նշելով, որ իրավիճակը մտահոգիչ է այնքանով, որ երկու հիմնական բեռնափոխադրողներից ցորենի արտահանումը կարող է խաթարվել։ 

Այսպես, Չիկագոյի բորսայում ցորենի ֆյուչերսները թանկացել են եւս 1,7 տոկոսով՝ անցյալ շաբաթվա 5,3 տոկոս թանկացումից հետո։ 

Սակայն նույնիսկ այդ պարագայում ցորենի գինը չի գերազանցում նոյեմբերի ցուցանիշը, երբ գնաճը եղել էր այնքան բարձր, որ գերազանցել էր 2012 թվականի ցուցանիշը։ Սեւ ծովով ընթացոս բեռները առանցքային դերակատարություն ունեն ցորենի համաշխարհային մատակրարումների անվտանգ ապահովման։ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի և գարու արտահանման գրեթե մեկ երրորդը և եգիպտացորենի առևտրի մոտ մեկ հինգերորդը: 

Մոսկվայի եւ Կիեւի միջեւ լարվածությունը կարող է բերել հավելյալ գնաճի, ինչը ազդելու է սննդամթերքի շուկայի վրա, որտեղ գնաճն արդեն չափազանց բարձր է եւ հասել է տասնմյակի ամենաբարձր ցուցանիշին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն