Ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Հանրային հեռուստաընկերության ընտրությունը կանգ է առել նրա վրա, սակայն մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։ Rosa Linn-ը Վանաձորում է ապրում։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։ Nvak Collective-ը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակներում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում։
Hraparak.am